Գերմանիայում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ

Գերմանիայում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ

Գերմանիայում փոքր երկտեղանոց ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին հայտնում է FOCUS Online-ը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ուեսել քաղաքում: Ինքնաթիռը վնասել է տան տանիքը, ինչը հանգեցրել է հրդեհի, որն այժմ չեզոքացված է:

Հրապարակման մեջ նշվում է, որ դեռևս հայտնի չէ՝ մահացել է արդյոք օդաչուն, և արդյոք  այլ անձ է եղել ինքնաթիռում: Բացի այդ, հաղորդվում է տուժած երեխայի մասին:

Վթարի վայրում փրկարարները հայտնաբերել են պարաշյուտ: Ոստիկանությունը կասկածում է, որ դա ինքնաթիռի վթարային արգելակն է:

Տեղի ունեցածի պատճառները քննվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում