Լուսաղբյուր գյուղում մոտ 500 հակ անասնակեր է այրվել

 Լուսաղբյուր գյուղում մոտ 500 հակ անասնակեր է այրվել

Դեկտեմբերի 29-ին, ժամը 23։15-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:08-ին, մարվել՝ 02:11-ին: Լուսաղբյուր գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 500 հակ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում