Երևանում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Volkswagen Jetta և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 2 հոգի տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, հիվանդանոց տեղափոխվածի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։
Վարորդները վթարի մեջ մեղադրում են միմյանց։
Կարծիքներ