Հայտնաբերվել է Գյումրիում շան վրա կրակած անձը․ ոստիկանություն

Հայտնաբերվել է Գյումրիում շան վրա կրակած անձը․ ոստիկանություն

Փետրվարի 14-ին Գյումրիում շան վրա կրակած անձը ներկայացել է ոստիկանություն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն:

«Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները ստացված տեղեկությունների իրացման արդյունքում բացատրական աշխատանքներ են անցկացրել, որոնց շնորհիվ փետրվարի 21-ին բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդ և հայտնել, որ փետրվարի 14-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Տերյան փողոցում տեղադրված աղբամանների մոտ իրեն անծանոթ կնոջը թափառող շներից պաշտպանելու նպատակով որսորդական հրացանով կրակել և վիրավորել է շներից մեկին:

Հրացանը վերցվել է»,- մասնավորապես նշվում է տարածված հաղորդագրության մեջ: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում