Դեսպան Ներսեսյանը ՄԹ խորհրդարանի անդամներ Քեթրին Ուեսթի և Ջեյմս Մարեյի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Դեսպան Ներսեսյանը ՄԹ խորհրդարանի անդամներ Քեթրին Ուեսթի և Ջեյմս Մարեյի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը ՄԹ խորհրդարանի Համայնքի պալատի Լեյբորիստական կուսակցության և ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամներ Քեթրին Ուեսթի և Ջեյմս Մարեյի հետ։

 

Հանդիպման ընթացքում դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել պատգամավորների կողմից Հայաստանին և Արցախին՝ հատկապես պատերազմի ժամանակ, մշտական աջակցություն ցուցաբերելու, և ՄԹ խորհրդարանում Հայաստանի մոտեցումները բարձրաձայնելու ու սատարելու համար։

 

Դեսպանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակական ագրեսիվ գործողությունները և բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունները։

 

Վարուժան Ներսեսյանը հատուկ կարևորել է Բաքվում մինչ օրս գտնվող ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը, որոնք պահվում են ադրբեջանական բանտերում՝ հակառակ բոլոր միջազգային մարդասիրական նորմերի։ Դեսպանը ներկայացրել է նաև Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով այս հարցում միջազգային գործընկերների հստակ դիրքորոշում արտահայտելու կարևորությունը։

 

Կողմերը քննարկել են նաև Թուրքիայի գործոնը և տարածաշրջանում բացասական ազդեցությունը, որի վառ արտացոլումն էր Արցախում անցած տարվա պատերազմում անմիջական ներգրավումը։

 

Դեսպանը և ՄԹ Համայնքների պալատի անդամները կարևորել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը և երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացումը, փոխադարձ այցերի կազմակերպումը և միջազգային հարթակներում տարբեր հարցերի շուրջ փոխգործակցությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում