Վերականգնվել եմ, ինձ լավ եմ զգում. Սպերցյանը՝ իր առողջական վիճակի մասին

Վերականգնվել եմ, ինձ լավ եմ զգում. Սպերցյանը՝ իր առողջական վիճակի մասին

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի «Կրասնոդար»-«Ռոստով» (2-1) խաղից հետո հարցազրույցում իր առողջական վիճակի մասին է խոսել տանտերերի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Վերականգնվել եմ։ Ֆիզիկական առումով դեռևս որոշակի դժվարություններ կան, բայց ընդհանուր առմամբ ինձ լավ եմ զգում։ Մրցաշրջանի մնացած հատվածում մեր նպատակն է հաղթել յուրաքանչյուր խաղում։ Այսօր մեր բախտն ինչ-որ առումով բերեց, քանի որ երկրորդ կեսում ավելի շատ պաշտպանվում էինք»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Rusfootball.info-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում