Ինչու էր բնակիչների մի մասն ընդդիմանում Բագրատ Գալստյանի խառնակչությանը
Բաղրամյան 26-ը գրում է․
Այն մեքենաները, որոնց դիմաց տավուշցիները ճանապարհ էին փակել, տեղափոխում էին Երևանից մեկնած մասնագետների, որոնք պետք է տեղում սահմանի անմիջական հարևանությամբ լսեին բնակիչների հարցերը և փորձեին հանատեղ լուծումներ գտնել: Դա տեղի էր ունենում մարզպետի նախաձեռնությամբ, որպեսզի Կիրանցի շուրջ լարվածությունըվդուրս գա քննարկումների միջոցով:
Կիրանցում նույնիսկ իմացել են դրա մասին: Հենց այդ մասին է բնակիչը հայտնում Բագրատ Գալստյանին և հնադիմանում նրան, որ եկել են սահմանի անցնելու տեղը իմանան։
Սակայն Բագրատ Գալստյանի, դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և Տավուշ գործուղված մյուս սադրիչների դրդմամբ տեղի և հարակից այլ բնակավայրերի բնակիչները արգելափակեցին մասնագետներին տեղափոխող ավտոմեքենաները։
Իհարկե, անկախ այս խառնակչություններից տեղում չափագրում անպայմանորեն իրականացվելու է, որպեսզի բնակկչների կարիքները գնահատվեն, անհրաժեշտ փոխհատուցումները տրամադրվեն և ենթակառուցվածքները նախագծվեն ու կառուցվեն։
Որքան խառնակիչները խոչընդոտեն դրան, դրանից տուժելու են հենց կիրանվի բնակիչները։
Կարծիքներ