Տուխել․ Հիմարություն կլինի մտածել, որ մենք ԱՊԼ-ի չեմպիոն կդառնանք

Տուխել․ Հիմարություն կլինի մտածել, որ մենք ԱՊԼ-ի չեմպիոն կդառնանք

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ իր թիմն ընթացիկ մրցաշրջանում չի կարողանա նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Այժմ մեր 7 ֆուտբոլիստներ գտնվում են կարանտինի մեջ, ևս վեց ֆուտբոլիստ մեկուկես ամիս բաց է թողնելու վնասվածքի պատճառով։ Այս պարագայում հիմարություն կլինի մտածել, որ մենք կարող ենք պայքարել տիտղոսի համար։

Այդ ամենից բացի, պետք չէ մոռանալ մրցավարական սխալների մասին։ «Բրայթոնի» դեմ խաղում Պուլիշիչի նկատմամբ խախտման համար պարտավոր էին նշանակել 11-մետրանոց հարված, ինչը տեղի չունեցավ»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» 20 խաղից հետո վաստակել է 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ մեկ միավորով գերազանցելով «Լիվերպուլին»։ Առաջատարը 50 միավոր վաստակած «Մանչեսթեր Սիթին» է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում