Վարանը վնասվածք է ստացել
            «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածքի մասին։ Գրում է Armsportm.am-ը։
Ըստ ակումբի՝ ֆրանսիացին բաց կթողնի մի քանի շաբաթ։ «Մանչեսթեր Յունայթեդը» չի հստակեցրել, թե ինչ վնասվածք է ստացել ֆուտբոլիստը, որը չի կարողացել մինչև եզրափակիչ սուլիչը խաղալ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խաղում (3:2):
Սա 9-րդ վնասվածքն է, որ Վարանը ստանում է «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու 2 տարվա ընթացքում։


			
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
Կարծիքներ