Ապարան քաղաքում հացատան հրդեհի հետևանքով այրվել է տանիքը

Ապարան քաղաքում հացատան հրդեհի հետևանքով այրվել է տանիքը

Ապրիլի 10-ին, ժամը 19։11-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում այրվում է հացատան տանիք։

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ. Մելիքյան փողոցի տներից մեկին կից հացատան տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։26-ին, մարվել՝ 19։37-ին։ Այրվել է հացատան տանիքը՝ մասնակի (մոտ 20 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում