ՀՀ ճանապարհային ֆոնդի 80 տոկոսն անբարեկարգ է. Սուրեն Պապիկյան
Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՏԶԿ նախարար Սուրեն Պապիկյանը ի թիվս այլ հարցերի հանգամանալից անդրադարձել է հանրապետության ճանապարհների խնդիրներին, նշելով, որ ճանապարհային ֆոնդը գրեթե 80 % անբարեկարգ է, եւ վերակառուցման կարիք ունի: Հարցին` թե որ՞ փուլում է այժմ գտնվում Արմավիր- Գյումրի ավտոճանապարհի շինաշխատանքները, նախարար Ս. Պապիկյանը նշեց.
Իսահակյան-Գյումրի ճանապարհի շինաշխատանքների հետ մի պահ խնդիրներ էին առաջացել, հիմնականում նախագծահաշվային աշխատանքների հետ, հիմա շինարարն ու նախագծողը կարծես թե եկել են ընդհանուր լուծման` աշխատանքը կշարունակվի: Այս տարի այդ հատվածը կհանձնենք շահագործման, աշխատանքներ կան անելու նաեւ Թալինի հատվածում, մեր հիմնական աշխատանքներից է նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի աշխատանքները: Բարդություններ կան, առանց փորձաքննության մենք չենք կարող նոր կապալառու ընկերություն ներգրավել եւ քանի որ քննչական կոմիտեն զբաղվում է այդ աշխտանքներով, հիմա որոշակի հարցեր կան, որ այս փուլում դեռ չենք կարող առաջ շարժվել, միեւնույն ժամանակ միջազգային արբիտաժում կառավարության աշխատակազմի համապատասխան խումբը զբաղվում է արբիտրաժային դատական պրոցեսով:
Անդրադառնալով Սինո Հիդրո ընկերության հետ առաջացած խնդիրներին Պապիկյանը նշեց. Այդ ընկերության հետ խնդիրը կայանում է նրանում, որ Հունվարին նրանք գնացել են նշելու իրենց ամանորը եւ հայտնի համավարակի պատճառով այս փուլում դեռեւս չեն կարողացել վերադառնալ: Մեր կողմից արդեն իսկ հաստատվել է ծածկի փոփոխության հրահանգը, այն է` ասֆալտ բետոնի փոխարինումը, որը ենթադրում է, որ մեր գործընկերները այլեւս որեւէ կերպ հապաղելու խնդիր չունեն եւ երբ հնարավություն տա պետությունը վերադառնալու Հայաստան շինարարությունը կշարունակվի: Մենք այս տարի նախատեսել էինք իրականում Լանջիկ-Գյումրի, Թալին-Լանջիկ-Գյումրի ճանապարհահտվածի գոնե մեկ ուղղությամբ ավարտել, դա հնարավոր է ֆիզիկապես, բայց ցավոք ունենք այն ինչ ունենք, հիմա այլ ուղղություններով փորձում ենք ակտիվանալ, որպեսզի բացը լրացնենք, բայց դրան էլ կհասնենք:
Նախարարը խոսեց նաեւ որակի վերահսկողության մասին, նշելով, որ թյուր կարծիք կա, որ շինարարության վերահսկողությունը պետք է իրականացնի նախարարությունը, իհարկե մենք ունենք պատասխանատվություն ու պետք է հետեվենք որպեսզի դա ճիշտ արվի, բայց միեւնույն ժամանակ կա տեխհսկողության ծառայություն: Հայաստանյան իրականության մեջ տեխնիկական հսկողության ծառայությունը ունեցել է այպես ասած ձեւական բնույթ, մենք իրերին պետք է տանք իրենց իրական անուններով, այսօր մենք նախաձեռնել ենք գործընթաց, որպեսզի կարողանանք թե՛ որակական թե՛ նաեւ իրենց համար ֆինանսական առումով հետաքրքիր դարձնել, որպիսի այս ոլորտը ոտքի կանգնի եւ պատասխանատվության իրենց չափաբաժինը ճիշտ հասկանա,- եզրափակեց նա:
Կարծիքներ