Եկեղեցական ո՞ր կանոնն է խախտել Արամ քահանան. հուդա-մուդա թեմաները պահեք պաթոսախեղդ լայքահավաքությանը. Եղոյան

Եկեղեցական ո՞ր կանոնն է խախտել Արամ քահանան. հուդա-մուդա թեմաները պահեք պաթոսախեղդ լայքահավաքությանը. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը անդրադարձել է Տեր Արամ քահանային կարգալույծ հռչակելուն և գրել.

«Ինչ֊որ մեկը գիտի՞, թե Արամ քահանային եկեղեցու որ՞ կանոնը խախտելու համար են կարգալույծ արել։ Ինձ, որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, էս հարցը շատ ա հետաքրքրում։ Ասեմ ավելին, կարող եմ պնդել, որ բոլոր նրանց, ում էս հարցը չի հետաքրքրում, մեր եկեղեցու կարգուկանոնն ու կյանքն էլ չի հետաքրքրում։ Որ՞ եկեղեցական կանոնն ա խախտել Արամ քահանան։ Էդ հուդա֊մուդա թեմաները պահեք պաթոսախեղդ լայքահավաքության համար։
Հարցը քաղաքականության և անձերի հետ ընդհանրապես կապ չունի. այն վերաբերում է ԿԱՆՈՆԻՆ։ Շատ կոնկրետ, որ՞ կանոնը, սահմանված ե՞րբ և որտե՞ղ, հրատարակված կամ գրված որտե՞ղ»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում