ԱՄՆ և Ճապոնիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը

ԱՄՆ և Ճապոնիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը

ԱՄՆ-ի և Ճապոնիայի արտաքին քաղաքականության և ռազմական գերատեսչությունների ղեկավարները «երկու գումարած երկու» ձևաչափով անցկացված խորհրդակցությունների ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման հարցեր։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։

Ինչպես նշել է նա, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշիի և պաշտպանության նախարար Նոբուո Կիշիի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ վերահաստատել են ԱՄՆ-Ճապոնական դաշինքի բացառիկ կարևորությունը, որը խաղաղության հիմնաքարն է:

Քիրբիի խոսքով՝ գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի շուրջ և իրենց մտադրությունն են հայտնել ուժեղացնել զսպող ուժը՝ զարգացնելով դաշինքի հնարավորությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում