Պուտինը գումար է ՞ տրամադրել ԼՂ-ում գերիների փոխանակման, անհայտ կորածների փնտրման աշխատանքների համար

 Պուտինը գումար է ՞   տրամադրել  ԼՂ-ում գերիների փոխանակման, անհայտ կորածների փնտրման աշխատանքների համար

Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվու է տեղեկություն այն մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 մլն եվրո է տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը` Լեռնային Ղարաբաղում գերիների փոխանակման և անհայտ կորածների փնտրման աշխատանքների կազմակերպման համար:

Freenews.am-ը փորձեց ճշտել տեղեկատվությունը,  վարչապետի մամուլի պատասխանատու Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարող մեկնաբանել, քանի դեռ լուրը հստակ հաստատված չէ: Իսկ Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին էլ ասաց, որ դեռևս չի կարող տեղեկությունը ոչ ժխտել, ոչ հաստատել:

«Մենք տարբեր երկների խնդրել ենք մեզ ֆինանսական միջոցներ տրամադրել, որպեսզի կարողանանք մարդասիրական աջակցություն իրականացնել: Այս ընթացքում ստացել ենք տարբեր խոստումներ տարբեր երկրներից ինչի համար շատ շնորհակալ ենք: Սա գործընթաց է, որին գուցե  Ռուսաստանն էլ է միացել՝ լրացուցիչ հանգանակությունների համար»,-ասաց Ամատունին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում