Lancet-ը դիմել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի ստեղծողներին
Lancet միջազգային գիտական առաջատար հանդեսը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութին նվիրված հետազոտության հեղինակներին առաջարկել Է պատասխանել գործընկերների հարցերին, որոնք կասկածում են ռուսաստանցի գիտնականների եզրակացություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է հրատարակության ներկայացուցիչը:
Սեպտեմբերի սկզբին Lancet-ը տպագրել Էր COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկու փուլերի արդյունքները: Դրանից շատ չանցած, աշխարհի տարբեր երկրների մի քանի գիտնականներ Cattivi Scienziati իտալական կայքում, որը մասնագիտանում Է կեղծ գիտական հետազոտությունները մերկացնելու բնագավառում, հրապարակել են բաց նամակ, որում կասկած են հայտնել ռուսաստանյան պատվաստանյութի վերաբերյալ:
«Lancet-ը ռուսաստանյան պատվաստանյութին նվիրված հետազոտության հեղինակներին առաջարկել Է պատասխանել այն հարցերին, որոնք պարունակում Է Էնրիկո Բուչիի (ամերիկյան Temple University համալսարանի գիտնական, որը նամակն ստորագրողներից մեկն Է) բաց նամակը: Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրադրությանը»,-հայտարարել Է Lancet-ի ներկայացուցիչը:
Կարծիքներ