Լոմբարդիան մի շաբաթ սխալմամբ անցկացրել է խիստ կարանտինի մեջ
Իտալիայի Լոմբարդիա շրջանը մի ամբողջ շաբաթ սխալմամբ անցկացրել է կարանտինում: Պարզվել է, որ խիստ սահմանափակող միջոցների պատճառը կորոնավիրուսային վարակի տարածման ու դեպքերի վերաբերյալ ոչ ճշգրիտ վիճակագրությունն է եղել:
Լոմբարդիան, որը Իտալիայի տնտեսական կենտրոնն է համարվում, այժմ փորձում է աշխուժանալ: Իշխանությունները հապճեպ վերացնում են կոշտ սահմանափակումները: Տեղական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ շրջանի ղեկավարությունն ու երկրի կառավարությունը փորձում են պարզել, թե ով է թույլ տվել նման սխալ և մեղքը բարդում են մեկը մյուսի վրա:
Կարծիքներ