Հայաստանը կարևորում է ՄԱԿ ՓՀԳ հանձնակատարի գրասենյակի ներգրավումը ԼՂ-ում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործում
ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին մարտի 17-ին իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Վահե Գևորգյանը շնորհավորել է Կավիտա Բելանիին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ինչպես նաև փախստականների, ներքին տեղահանվածների, միգրացիայի հարցերում ՀՀ առաջնայնություններին և ոլորտին առնչվող այլ խնդրների:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն:
Կարծիքներ