Իսրայելում կանայք ցույցի են դուրս եկել «Աղախնի պատմությունը» գրքի և սերիալի հերոսուհու կերպարներով
Իսրայելում վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության առաջարկած դատական բարեփոխումների դեմ ցույցին տասնյակ կանայք են մասնակցել։ Նրանք կրել են կարմիր թիկնոցներ և սպիտակ գլխարկներ, ակցիային եղել են գլխահակ և ձեռքերը սեղմած իրար:
Այս մասին գրել է France 24 պարբերական՝ նշելով, որ կանայք հագնվել են Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» հակաուտոպիկ վեպի և համանուն հեռուստասերիալի հերոսուհիների նման:
Գրքում նկարագրվող աղախինների կերպարով կանայք նշել են, որ իրենց բողոքն են արտահայտում այն «մռայլ ապագայի» դեմ, որին կհանգեցնեն կառավարության առաջարկած դատական բարեփոխումները:
Հիշեցնենք, որ Իսրայելում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընթանում հունվարից: Ցուցարարները բողոքում են կառավարության ներկայացրած օրինագծի դեմ, որն, ըստ ընդդիմադիրների, թուլացնում է Գերագույն դատարանը, սահմանափակում դատական իշխանության անկախությունը՝ երկիրը տանելով դեպի ավտոկրատիա:
Կարծիքներ