«Ինտերը» կամային հաղթանակ տոնեց ու շրջանցեց «Լացիոյին»
Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի վերջին խաղում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Տորինոյին»: Ընդունեց ու խաղի մեկնարկում շատ հյուրընկալ գտնվեց. 17-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Բելոտին: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ինտերը» փոխեց խաղի ընթացքը՝ 13 րոպեի ընթացքում 3 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: 48-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Յանգը, իսկ 3 րոպե անց տանտերերին առաջ մղեց Գոդինը: 61-րդ րոպեին Լաուտարոն հաշիվը դարձրեց 3-1:
32-րդ տուրից հետո «Ինտերը» 68 միավորով երկրորդն է ու 8 միավորով է հետ մնում առաջատար «Յուվեից», իսկ «Տորինոն» 34 միավորով մնաց 16-րդ հորիզոնականում:
Կարծիքներ