Ամեն ինչ արվելու է մայրաքաղաքի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով. տեղի կունենա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը
Այսօր Թատրոնի համաշխարհային օրն է, ինչի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի թատերական գործիչների միությունը ներկայացնում են տարվա գլխավոր թատերական իրադարձությունը՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Մրցանակաբաշխության շրջանակում այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մրցանակներ կհանձնվեն 17 անվանակարգերում (այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»):
Կտրվեն նաև Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակները:
Դե ինչ, շնորհավորում եմ թատերարվստի բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական օրվա առթիվ: Վստահեցնում եմ, որ համայնքն ամեն ինչ անելու է նոր ծրագրերով հանդես գալու և մայրաքաղաքի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով:
Կարծիքներ