ԵՄ-ն եւ Ռուսաստանը, չնայած առկա խնդիրներին, շարունակում են առեւտրային գործընկերներ մնալ. ԵՀ ղեկավար

ԵՄ-ն եւ Ռուսաստանը, չնայած առկա խնդիրներին, շարունակում են առեւտրային գործընկերներ մնալ. ԵՀ ղեկավար

Եվրամիությունն ու Ռուսաստանը սերտորեն կապված են եւ, չնայած բոլոր խնդիրներին, հարեւաններ եւ առեւտրային կարեւոր գործընկերներ են մնում: Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը մեր ամենամեծ հարեւանն է, Ռուսաստանը եւ ԵՄ-ն սերտորեն կապված են միմյանց հետ, հարեւաններ եւ կարեւոր առեւտրային գործընկերներ են մնում: Ռուսաստանը կարեւոր դերակատար է գլոբալ մարտահրավերների լուծման գործում: Այդ պատճառով մենք դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին խնդրեցինք զեկույց ներկայացնել Ռուսաստանի վերաբերյալ, եւ այդ զեկույցի լույսի ներքո կնայենք դրա հետ հարաբերություններին»,- ասել է նա:

Ընդ որում, ԵՄ-ն կարծում է, որ «Ռուսաստանը դիվերսիաների, ապատեղեկատվության եւ կիբերհարձակումների միջոցով մարտահրավեր է նետում Եվրամիության արժեքներին ու շահերին»,- ասել է ԵՀ ղեկավարը: «Բոլորը համաձայն են, որ Ռուսաստանը մարտահրավեր է նետում մեր արժեքներին եւ շահերին»,- հավելել է նա:

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն իր հերթին շեշտել է, որ գագաթնաժողովում Ռուսաստանի վերաբերյալ ռազմավարական քննարկումը «շատ խորն ու օգտակար էր»: «Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք զգացինք, որ կարեւոր է խորը բանավեճ անցկացնել Ռուսաստանի վերաբերյալ: Եվ անկեղծորեն, այսօրվա քննարկումն օգտակար էր հաջորդ քայլի նախապատրաստման համար: Այս քայլը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների տարբեր ոլորտների վերաբերյալ գլոբալ զեկույց է, որը մենք խնդրել ենք նախապատրաստել,- նշել է նա:- Դա մեզ թույլ կտա ռազմավարական տեսլական ձեւավորել եւ, գուցե, նույնիսկ` ռազմավարական գործողություններ Ռուսաստանի նկատմամբ»:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ, այդ թվում` «Հյուսիսային հոսք 2»-ի էներգետիկ համագործակցությունը չի նպաստի Ռուսաստանի արդիականացմանը եւ չի հանգեցնի որեւէ փոփոխության: երկիրը. «Այն, ինչ մենք այսօր [Ռուսաստանում] տեսնում ենք, այն տնտեսությունն է, որը մեծապես արդիականացման կարիք ունի եւ կախված է էներգետիկ եկամուտներից: Ուստի ես կարծում եմ, որ էներգետիկ մակարդակում նման համագործակցությունն արդիականացման չի հանգեցնի եւ իրական փոփոխություն չի բերի»,- ասել է նա` պատասխանելով հարցին` արդյո՞ք դիմել է Գերմանիայի կառավարությանը «Հյուսիսային հոսք 2»-ի կասեցման հարցով:

Ֆոն դեր Լյայենը կարծիք է հայտնել, որ 2000-ականների սկզբին «Ռուսաստանը փորձում էր արդիականացնել իր տնտեսությունը նավթագազային ոլորտից եկամուտների օգնությամբ, սակայն չկարողացավ դա անել, քանի որ չունի տեխնոլոգիաներ, ստեղծագործ երիտասարդություն ու քննադատական ​​գաղափարներ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում