ՀԱՄԱՍ շարժումը հերքել Է իր մասնակցությունը Ryanair-ի չվերթի հետ կապված միջադեպին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հերքում Է իր մասնակցությունը Մինսկում Ryanair իռլանդական ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրԷջքին, որի մեջ եղել Է NEXTA ինտերնետ-ռեսուրսի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասեւիչը: Այդ մասին գրում Է The Jerusalem Post թերթը:
«ՀԱՄԱՍ-ը հերքում Է իր մասնակցությունը Բելառուսում ինքնաթիռի հարկադրական վայրԷջքին, չնայած երկրի (Բելառուսի) այն հայտարարություններին, որ ՀԱՄԱՍ-ը հաղորդագրություն Է ուղարկել ականապատման սպառնալիքի վերաբերյալ…»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, կիրակի օրը՝ մայիսի 23-ին, Ryanair-ի ինքնաթիռը, որն Աթենքից թռչում Էր Վիլնյուս, Մինսկում հարկադրաբար վայրԷջք Է կատարել ականապատման մասին հաղորդագրությունից հետո: Հետագայում այդ տեղեկատվությունը չի հաստատվել:
ՎայրԷջքից հետո ձերբակալվել Է ինքնաթիռում գտնվող բելառուս ընդդիմադիր ակտիվիստ եւ բլոգեր Ռոման Պրոտասեւիչը՝ NEXTA տեղեկատվական պորտալի ստեղծողը, որը Բելառուսում ճանաչվել Է ծայրահեղական, նրան հայտարարվել Էր միջպետական հետախուզում. նաեւ ձերբակալվել Է նրա ընկերուհին՝ Վիլնյուսի Եվրոպական հումանիտար համալսարանի ուսանողուհի Սոֆյա Սապեգան, որը Ռուսաստանի քաղաքացի Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ