ՄԱԿ-ի փորձագետները՝ կլիմայի փոփոխության մասին. վատագույնը դեռ առջեւում է

ՄԱԿ-ի փորձագետները՝ կլիմայի փոփոխության մասին. վատագույնը դեռ առջեւում է

Եթե վճռական միջոցներ չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման եւ գլոբալ տաքացման հետագա կանխման ուղղությամբ, Երկրի վրա կյանքին աղետ է սպառնում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով փորձագիտական միջկառավարական խմբի զեկույցում, հաղորդում է  AFP-ը:

4000 էջանոց զեկույցում ասվում է, որ Երկրի վրա կյանքը կարող է կտրուկ փոխվել կլիմայի փոփոխությունից հետ, նոր էկոհամակարգեր ստեղծել:

Մինչինդուստրիալ ժամանակներից Երկիրը տաքացել է ըստ Ցելսիուսի 1,1 աստիճանով: Զեկույցում փորձագետները նախազգուշացնում են սարսափելի հետեւանքների մասին, եթե մարդկությանը չհաջողվի պահպանել գլոբալ ջերմաստիճանը 1,5 աստիճան բարձրացման սահմանում: Սակայն կլիմայագետ գիտնականների մեծ մասը կարծում է, որ այդ ցուցանիշին հասնելը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով արտանետումների աճի տեմպերը:

Զեկույցում ասվում է նաեւ, որ 1,5 աստիճանով տաքացումը մարդկանցից կպահանջի ադապտացիա: «Ադապտացիայի ընթացիկ մակարդակները բավարար չեն հետագա կլիմայական ռիսկերին արձագանքելու համար»,-ասվում է զեկույցում:

Նշվում է նաեւ, որ ափային գծերն ամբողջ աշխարհում, որոնք արդեն ծովի մակարդակից բարձր են, ստիպված կլինեն գործ ունենալ ապրելու համար անբարենպաստ պայմանների հետ, քանի որ արեւադարձային ցիկլոնները կշարունակեն ուժեղանալ:

«Վատագույնը դեռ առջեւում է, այն կազդի մեր երեխաների եւ թոռների կյանքի վրա ավելի շատ, քան մեր վրա»,-ասվում է զեկույցում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում