Բայդենը կասկածի տակ է դրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումը
Չնայած այն բանին, որ Սպիտակ տունը հայտարարել է պատվաստանյութի մշակման հարցում առաջընթացի մասին, նախկին փոխնախագահ և ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կասկածի տակ է դնում դրա հայտնագործումը, հայտնում է Fox News-ը:
Բայդենը նաև կասկածում է, որ այն հասանելի կլինի բոլոր ամերիկացիների համար:
«Դուք գիտե՞ք, թե ամերիկացիների որ տոկոսը կհրաժարվեր պատվաստումից, եթե վաղն այն արդեն հասանելի լիներ: Եվ սա պարզապես հակապատվաստումային շարժում չէ, այլ նախագահի խոսքի նկատմամբ վստահության կորուստ: Մտածեք այդ մասին»,- ասել է Բայդենը:
Մինչդեռ, կառավարության պատվաստումների ծրագրի գլխավոր խորհրդական Մոնսեֆ Սլաուին ակնկալում է, որ արդյունավետության ցուցանիշները մոտ 90% կլինեն:
«Ելնելով փորձից և այս վիրուսի կենսաբանությունից, ես կարծում եմ, որ այս պատվաստանյութը շատ արդյունավետ կլինի»,- ասել է Սլաուին: Նա նաև կանխատեսել է, որ մինչև 2021թ.-ի կեսերը այն հասանելի կլինի բոլոր ամերիկացիների համար:
Կարծիքներ