ԿԺԴՀ-ն հիպերձայնային հրթիռ է փորձարկել
ԿԺԴՀ-ն չորեքշաբթի հիպերձայնային հրթիռ է փորձարկել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը (CTAC)։
Նրա խոսքով՝ արձակումից հետո հրթիռը ճշգրիտ խոցել է թիրախը 700 կմ հեռավորության վրա։
Ավելի վաղ Yonhap-ը, վկայակոչելով Կորեայի Հանրապետության շտաբների պետերի կոմիտեի տվյալները, հայտնել էր, որ չորեքշաբթի ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել ցամաքային կայանքից դեպի Ճապոնական ծով:
Կարծիքներ