Ուկրաինայի կառավարությունը որոշել է բարձրացնել ոստիկանների աշխատավարձերը բողոքի ակցիաներ սկսելու նրանց սպառնալիքներից հետո

Ուկրաինայի կառավարությունը որոշել է բարձրացնել ոստիկանների աշխատավարձերը բողոքի ակցիաներ սկսելու նրանց սպառնալիքներից հետո

Ուկրաինայի կառավարությունը ֆինանսավորում է հատկացրել ոստիկանների աշխատավարձերի աստիճանական բարձրացման համար, առաջին վճարումները կկատարվեն հունվարի վերջին։ Որոշումն ընդունվել է ոստիկանության կողմից բողոքի ցույցերի սպառնալիքների ֆոնին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինայի նախարարների կաբինետը գումար է հատկացրել այս ամսից ոստիկանների աշխատավարձերի աստիճանական բարձրացման համար: Նրանք իրենց առաջին բարձրացված աշխատավարձը կստանան հունվարի վերջին»,- չորեքշաբթի Facebook- ում գրել է երկրի Ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն։ 

Նա պարզաբանել է, որ առաջին հերթին կբարձրանան պարեկների, հատուկ նշանակության ջոկատների և ոստիկանների աշխատավարձերը, որոնք ծառայում են Միացյալ ուժերի գործողության գոտում։ Հետագա բարձրացումներ են սպասվում ապրիլին։ 

Միաժամանակ նա ոստիկանների աշխատավարձերի բարձրացումն անվանել է չափազանց բարդ խնդիր և բյուջեի վրա չափազանց մեծ բեռ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում