Սիսիան-Երևան ճանապարհահատվածում մեքենան ձորն է գլորվել

Սիսիան-Երևան ճանապարհահատվածում մեքենան ձորն է գլորվել

Դեկտեմբերի 12-ին, ժամը 21:35-ին Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակ­նիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սասուն Մ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ավտոճա­նապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 100 մ):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

ԱԻՆ տեղեկատվությամբ, փրկարարները ձորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեց­րել վարորդին: Տուժածը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ: Առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում