Սուդանում Թուրքիայի քաղաքացիներ են առևանգվել
Սուդանում անհայտ անձինք առևանգել են Թուրքիայի երկու քաղաքացիների: Ըստ թուրքական լրատվամիջոցների, նրանք աշխատում էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունում, որպես ինժեներներ: Փոխանցում է Ermenihaber.am-ը։
Նրանց առևանգման մասին լուրը հայտնել է Սուդանի Դարֆուր նահանգի ղեկավարը:
Նշվում է, որ Սուդանում Թուրքիայի դեսպանությունն, ինչպես նաև այդ երկրի ԱԳՆ-ն ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները Թուրքիայի քաղաքացիներին գտնելու և վերադարձնելու համար:
Այլ մանրամասներ հայտնի չեն: Թուրքական աղբյուրները հայտնում են, որ երեկ Սուդանում անհայտ անձինք հարձակվել էին փախստականների ճամբարի վրա:
Կարծիքներ