Ժան Միշել Բասքիայի «Այդ դեպքում» նկարը 93 մլն դոլարով վաճառվել Է աճուրդում
Ամերիկացի նեոԷքսպրեսիոնիստ եւ գրաֆիտիի ստեղծող Ժան Միշել Բասքիայի (1960 – 1988) «Այդ դեպքում» ստեղծագործությունը մայիսի 11-ին 93 միլիոն դոլարով վաճառվել Է Christie՚s-ի աճուրդում: Սակարկությունների հեռարձակումը կատարվել Է աճուրդի կայքում:
Շահող գումարի չափը հայտարարվել Է հեռախոսով եւ կազմել Է 81 միլիոն դոլար, սակայն հաշվի առնելով բոլոր լրացուցիչ վճարները, հավաքորդը պետք Է նկարի դիմաց տա 93,105 միլիոն դոլար:
Նկարչի այն ստեղծագործությունների շարքից վերջինը, որոնք պատկերում են գանգեր (հանգուցային մոտիվ Բասքիայի ստեղծագործության մեջ), նա ստեղծել Է 1983 թվականին: Նույն շարքին պատկանող «Առանց անվանման» նկարը, որը նա նկարել Է 1982 թվականին, 2017 թվականին վաճառվել Է 110,5 միլիոն դոլարով՝ սահմանելով արժեքի ռեկորդ ամերիկացի նկարիչների՝ աճուրդով վաճառված ստեղծագործությունների համար: Ինչպես նշում են Christie՚s-ի փորձագետները, սեւամորթ նկարչի համար գանգը եղել Է «անցյալի եւ մարդկային կյանքի վաղանցիկ բնույթի փոխաբերություն»՝ միեւնույն ժամանակ ծառայելով «Նյու Յորքի փողոցներում երիտասարդ աֆրոամերիկացիներին դարանակալած վտանգների խորհրդանիշ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ