Ավստրալիայի փոխվարչապետը կոչ է արել դադարեցնել Ասանժի արտահանձնումն ԱՄՆ
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու փորձերը պետք է դադարեցվեն, նա պետք է դատվի Մեծ Բրիտանիայի օրենքները խախտելու համար, եթե այդպիսիք կան, կամ վերադարձվի Ավստրալիա, որի քաղաքացին է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Ավստրալիայի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսը։
Sydney Morning Herald թերթում իր հոդվածում քաղաքական գործիչը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել, թե ինչպես են պաշտպանում և դատում Ավստրալիայի քաղաքացուն բրիտանական դատարանում։
«Ինչու՞ է Միացյալ Նահանգները հիմա պահանջում նրան արտահանձնել Լոնդոնից: Ասանժը չի գողացել ԱՄՆ-ի որևէ գաղտնի ֆայլ, դա արել է ամերիկացի քաղաքացի Չելսի Մենինգը, և նա միայն հրապարակել է դրանք և ստացել Ուոլքլիի մրցանակը լրագրության համար Ավստրալիայում՝ չխախտելով Ավստրալիայի որևէ օրենք: Ասանժը նույնիսկ ԱՄՆ-ում չի եղել այն ժամանակ, ինչո՞ւ պետք է նրան արտահանձնեն այդ երկիր»,- գրել է Ջոյսը։
Ավստրալիայի փոխվարչապետը կոչ է արել հիշել, որ WikiLeaks-ի հիմնադիրը եղել և մնում է Ավստրալիայի քաղաքացի, և չհամաձայնվել անարդար դատավարության հետ։
Կարծիքներ