Չեխիան դեկտեմբերի 17-ին նոր կառավարություն կունենա

Չեխիան դեկտեմբերի 17-ին նոր կառավարություն կունենա

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նոր կառավարություն կձևավորի դեկտեմբերի 17-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նախագահ Զեմանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններում հաղթած «Միասին» շարժման առաջնորդ Պետր Ֆիալան, որը նոյեմբերի վերջին վարչապետ է նշանակվել։

«Նախագահ Զեմանը հաստատել է, որ նոր կառավարություն կձևավորի դեկտեմբերի 17-ին՝ հաշվի առնելով հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Կառավարությունը կձևավորվի այն կազմով, որը ես ավելի վաղ ներկայացրել եմ նրան»-ասել է Ֆիալան:

Ավելի վաղ նախագահ Զեմանը կասկածներ էր հայտնել ԱԳ նախարարի պաշտոնում Յան Լիպավսկու թեկնածության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում