Ռուսաստան այցելած սլովակ պատգամավորը վախենում է իր կյանքի համար

Ռուսաստան այցելած սլովակ պատգամավորը վախենում է իր կյանքի համար

Եվրախորհրդարանի սլովակ պատգամավոր Լյուբոս Բլագան, ով ենթարկվել է հարձակումների Ռուսաստան մեկնելու համար, դիմել է ոստիկանություն, քանի որ վախենում է իր կյանքի համար։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ Բլագան Մոսկվա էր այցելել հոկտեմբերի կեսերին՝ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի 80-ամյակի կապակցությամբ, որտեղ դասախոսություն կարդաց։ Նա ասաց, որ եկել է նաև Ռուսաստանին շնորհակալություն հայտնելու Սլովակիան ֆաշիզմից ազատելու համար և ներողություն խնդրելու ռուսաֆոբիայի համար, որն այժմ առկա է Արևմուտքում։

«Բլագան արդեն մի քանի ամիս է, ինչ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ դիմադրում է ատելության խոսքի ալիքին։ Քաղաքական գործիչը նախօրեին գտնվել է Բրատիսլավայի ոստիկանական բաժանմունքում, որտեղ հաղորդում է ներկայացրել՝ վախենալով իր կյանքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բլագան ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնություն կատարած իր այցի պատճառով հարձակումների ալիքի է բախվել։ Նրան աջակցել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ով ընդգծել է, որ կիսում է Բլագայի տեսակետները։

Բլագան ոչ միայն Եվրախորհրդարանի անդամ է, այլև Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի գլխավորած Smer-SD կուսակցության փոխնախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում