Ուելսի արքայազնը եւ Քորնուոլի դքսուհին պատվաստվել են COVID-19-ի դեմ

Ուելսի արքայազնը եւ Քորնուոլի դքսուհին պատվաստվել են COVID-19-ի դեմ

Ուելսի արքայազնը եւ Քորնուոլի դքսուհին պատվաստվել են COVID-19-ի դեմ: Բրիտանական գահի ժառանգորդ, 72-ամյա արքայազն Չարլզը եւ նրա 73-ամյա կինը՝ Կամիլան, ինչպես 70-ն անց մարդիկ, պատվաստման չորրորդ առաջնահերթ խմբի մեջ են:

Clarence House-ի ներկայացուցիչը հաստատել է, որ Ուելսի արքայազնը եւ Քորնուոլի դքսուհին կատարել են COVID-19-ի դեմ առաջին պատվաստումը: Ոչ մի լարցուցիչ մանրամասն չի հաղորդվում:

Հայտնի չէ, թե Չարլզն ու Կամիլան որ պատվաստանյութով են պատվաստվել:

Գահի ժառանգորդը եւ նրա ավագ որդի Քեմբրիջի դուքսը կորոնավիրուսով էին վարակվել համավարակի առաջին ալիքի ժամանակ: Չարլզի մոտ ախտանիշները թեթեւ էին, նա որոշ ժամանակով կորցրել էր հոտի եւ համի զգացողությունը, մինչդեռ հաղորդվում էր, որ Ուիլյամը վիրուսը ծանր է հաղթահարել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում