Անճարությունից անցել են քաղաքացիներին վիրավորելուն. Չախոյան

Անճարությունից անցել են քաղաքացիներին վիրավորելուն. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղաալ Տարոն Չախոյանը անդրադարձել է բոյկոտի ընթացքում որոշ ընդդիմադիրների գործողություններին:

«78-ամյա պապիկին թմրամոլ անվանող դերասան Հայկը

ավտոբուսը գազելից չտարբերող դաշնակ Գառնիկը

գազելների վերադարձը քարոզող Թևանյան Անդոն

անճարությունից անցել են քաղաքացիներին վիրավորելուն, միևնույն է, բան չի փոխի։

Երևանի տրանսպորտային համակարգը կայանալու է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Չախոյանը:

Հիշեցնենք՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 77 համարի ավտոբուսում վիրավորել է 78-ամյա տղամարդուն, երբ վերջինս Մարությանի գործողությունները համարել է էժանագին շոու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում