Տոտենհեմը չի ցանկանում բաժանվել Հարի Քեյնից

«Տոտենհեմը» պատրաստ է նոր պայմանագիր կնքել Հարի Քեյնի հետ։
Ինչպես` Armsport.am-ի փոխանցմամբ հայտնում է The Guardian-ը, ակումբը հարձակվողին առաջարկել է պայմանագիր՝ աշխատավարձի զգալի բարձրացմամբ: Այժմ անգլիացին շաբաթական 200 հազար ֆունտ է վաստակում։
Ակումբը դեռ չի ցանկանում վաճառել իր լավագույն ռմբարկուին: Ղեկավարությունը կարծում է, որ Քեյնը կցանկանա մնալ թիմում։
Քեյնը չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ մինչև տրանսֆերային պատուհանի փակումը։ Պայմանագրի երկարաձգման տարբերակ կա, սակայն հաղորդվում է, որ դա քիչ հավանական է։
Ամենայն հավանականությամբ, խաղացողը կա՛մ այս ամառ կհեռանա գումարի դիմաց, կա՛մ անվճար կլքի թիմը 2024 թվականին։
Կարծիքներ