Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմանում 27-ամյա Էդգար Սարգսյանն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, հրշեջ-փրկարարներըպարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում