Կանցկացվի «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը. կմասնակցի 12 երկրի 250 շախմատիստ

Կանցկացվի «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը. կմասնակցի 12 երկրի 250 շախմատիստ

Երևանում կանցկացվի այս աշնան ամենամեծ շախմատային փառատոնը։ «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարին կմասնակցեն ավելի քան 250 շախմատիստներ 12 երկրից։

Երևանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիսավոր բացմանը ներկա կլինեն Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

«Երևան Օփեն» մրցաշարի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին, «Մերիդիան» Էքսպո կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում