Մանվել Խնձրցյանը ժամանակից շուտ հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ․Ըմբշամարտի ԵԱ

Մանվել Խնձրցյանը ժամանակից շուտ հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ․Ըմբշամարտի ԵԱ

Հունգարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում է հաջող մրցելույթները 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։ Ազատ ոճային ըմբիշը նախ 11-6 հաշվով հաղթեց մոլդովացի Անատոլի Բուրույանին, ապա ժամանակից շուտ 14-4 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամատ Կարավուսին։ Այսպիսով` Մանվել Խնձրցյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում