Ընտանիքի հայրը դատապարտված է, ունեն 5 երեխա. մանրամասներ՝ սեփական երեխային կտտանքների ենթարկող կնոջ մասին

Ընտանիքի հայրը դատապարտված է, ունեն 5 երեխա. մանրամասներ՝ սեփական երեխային կտտանքների ենթարկող կնոջ մասին

«Որպես քաղաքացի որևէ բանով աչքի չի ընկել, ու մեզ համար էլ էր անսպասելի»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը՝ անդրադառնալով սեփական աղջիկ երեխային կտտանքների ենթարկող կնոջը, որը Գավառի բնակիչ է, 34 տարեկան:

«Անակնկալի ենք եկել, որ նման դեպք կարող էր տեղի ունենալ Գավառում: Մեզ համար շատ դատապարտելի է երեխայի նկատմամբ բռնությունը: Նորից եմ կրկնում՝ որևէ բանով աչքի չընկնող քաղաքացի է, դեպքից առաջ ոչ մի ձև չի շոշափվել նման անուն-ազգանուն: Իմ ունեցած տվյալներով՝ Գավառի բնակիչ է, բայց Արևշատյան ազգանունից ենթադրում ենք, որ արմատներով Կարմիր գյուղից է»,- նշեց Դաշտոյանը:

Հարցին՝ երեխաների մասին ի՞նչ տեղեկություններ ունեն, որտե՞ղ են, և արդյոք տարվո՞ւմ է համապատասխան աշխատանք, Գրիգոր Դաշտոյանը արձագանքեց. «Մենք հիմա ոստիկանության հետ աշխատում ենք, փորձում ենք ճշտել մնացած տվյալները ու, ըստ ընթացակարգի, այն, ինչ համայնքապետարանի լիազորությունների շրջանակներում է, իրականացնելու ենք»:

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, տարածված տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, 5 երեխայի մայր է, իսկ վերջինիս ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա հունվարին դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխայի բռնաբարելու հոդվածով։ Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ կինը ևս նախկինում դատապարտված է եղել՝ սուտ մատնության համար:

Նշենք, որ համացանցում տարածվող տեսանյութում կինը (ենթադրաբար՝ երեխայի մայրը) ֆիզիկական բռնության է ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում նրան, ցուցաբերում ստորացուցիչ, նվաստացնող վերաբերմունք՝ մերկացնելով նրան ու թքելով երեխայի վրա:

Կինը նաև բռնության տեսարանին է ներգրավել 2 անչափահաս այլ աղջիկ երեխաների (ենթադրաբար՝ բռնության ենթարկված երեխայի քույրերին): Մոր դրդմամբ ու հորդորով աղջիկները թքում և միզում են մյուս երեխայի վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում