Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը միլիարդատեր է դարձել
Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը միացել է միլիարդատերերի ակումբին, քանի որ ընկերության բաժնետոմսերը շարունակում են աճել, հայտնում է BBC- ն:
Apple-ը դարձել է առաջին ընկերությունը, որը գնահատվել է 2 տրիլիոն դոլար: Ընդ որում, Քուկի հարստությունն աճել է մինչեւ 1 միլիարդ դոլար: Apple-ի շուկայական արժեքը բարձրացել է լավ արդյունքների եւ տեխնոհսկաների մասով կանխատեսումների շնորհիվ:
Քուքն ընկերությունում 847.969 բաժնետոմս ունի եւ նախորդ տարի իր բաժնեմասից ավելի քան 125 միլիոն դոլար էր վաստակել:
Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել նաեւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական հարստության զգալի աճի մասին, որը գերազանցել է 100 միլիարդ դոլարը:
Apple-ի, Facebook-ի եւ Amazon-ի նման տեխնոլոգիական հսկաները մեծացրել են իրենց եկամուտները կորոնավիրուսի համավարակի ժամանակ, քանի որ վերջին շրջանում ավելի շատ մարդիկ են անցել առցանց ռեժիմի:
Կարծիքներ