COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութն ունի նաև հակացուցումներ
Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը ցուցումներ է հրապարակել՝ COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Իզվեստիան»։
Պատվաստանյութի օգտագործման հիմնական հակացուցումներից մեկը դեղամիջոցի մեկ կամ մի քանի բաղադրիչների նկատմամբ գերզգայունությունն է:
Բացի այդ, պատվաստումը կարող է արգելվել սուր վարակիչ, ոչ վարակիչ հիվանդությունների կրողներին և քրոնիկ հիվանդությունների սրացում ունեցող անձանց:
Դեղը նաև ցուցված չէ անչափահասների, հղի կանանց և կրծքով կերակրվող երեխաների համար: Գերատեսչությունում պարզաբանել են, որ եթե պատվաստանյութի առաջին բաղադրիչի ներարկումից հետո սուր հետվարակիչ բարդություններ են ծագել, ապա երկրորդ բաղադրիչը չի կարող ներարկվել:
Կարծիքներ