Ֆրանս-հունական համատեղ զորավարժություններ Միջերկրական ծովում
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին՝ Ֆրանսիացի զինվորականները զորավարժություններ են անցկացրել հունական նավատորմի հետ Միջերկրական ծովում՝ Կրետե կղզու մոտ։
Հունաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկու Rafale կործանիչները և Lafayette ֆրեգատը, որոնք Ֆրանսիայից ուղարկվել են Արևելյան Միջերկրական ծով, հինգշաբթի ժամանել են Կրետե և համատեղ զորավարժություններ են անցկացրել հունական նավատորմի հետ, հայտնում է Reuters-ը:
Ըստ Փարիզին մոտ կանգնած աղբյուրների, դա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումն էր. նա անհանգստացած է «միակողմանիորեն» շելֆ հորատելու Թուրքիայի վճռականությամբ:
Նշվում է, որ Ֆրանսիան ցանկանում է համոզվել, որ տարածաշրջանում պահպանվում է ծովային նավագնացության ազատ տեղաշարժը և անվտանգությունը, ինչպես նաև միջազգային իրավունքի գերակայությունը:
Կարծիքներ