100 նվեր-փաթեթներ արցախցի նորածինների համար

100 նվեր-փաթեթներ արցախցի նորածինների համար

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի կողմից ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած մայրերն իրենց նորածին բալիկների համար ստանում են անհրաժեշտ նվեր-փաթեթներ՝ մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի ու խնամքի պարագաներ, անկողնային ամբողջական հավաքածու, ծածկոց, լոգանքի տաշտակներ և այլն:

Փաթեթները հավաքվել են համաձայն միջազգային նորմերի: Նորածինների մասին տվյալները Հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները: Փաթեթների բաշխումն արվում է հասցեական՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից:

Թո՜ղ շատ մանուկներ ծնվեն, թո՜ղ բոլոր երեխաները մեծանան երջանիկ ու ապահով միջավայրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում