Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 27,3 միլիոնը
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 27,3 միլիոնը, հիվանդության զոհ է դարձել մոտ 893 հազար, բուժվել ` ավելի քան 18,3 միլիոն մարդ:
Հնդկաստանը կորոնավիրուսի դեպքերի քանակով աշխարհում արդեն երկրորդ տեղում է: Առաջինը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, երրորդը Բրազիլիան է:
COVID-19-ով վարակվածների թիվը Եվրոպայում կրկին սկսում է աճել:
Բրիտանիան համալսարաններում դասերի վերսկսվելուց հետո սպասում է երկրորդ ալիքի:
Իսպանիան դարձավ Արևմտյան Եվրոպայի առաջին երկիրը, որտեղ նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց կես միլիոնը: Իսպանիայում վարակի դեպքերի նոր աճ է գրանցվում դպրոցները բացելուց հետո՝ դրանք մարտից փակ էին: Այժմ որոշ ծնողներ ասում են, որ վախենում են իրենց երեխաների համար:
Իսպանական կառավարությունը միջոցներ է ձեռնարկել կրթական հաստատություններում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնելու համար: Դիմակ կրելը պարտադիր է բոլոր ուսուցիչների և 6 տարեկանից բարձր տաիրքի երեխաների համար, պարտադիր է նաև ձեռքերի հաճախակի լվացումը:
Կարծիքներ