Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները Շիրակի մարզպետի և Գյումրու համայնքապետի ուղեկցությամբ շրջայց են կատարել Գյումրու վթարային շենքերում

Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները Շիրակի մարզպետի և Գյումրու համայնքապետի ուղեկցությամբ շրջայց են կատարել Գյումրու վթարային շենքերում

Նախօրեի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Գյումրիում էին քաղաքաշինության կոմիտեի մասնագետները՝ նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։

 

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջայց են կատարել Գյումրու վթարային շենքերում՝ երկրաշարժի հետևանքներին տեղում ծանոթանալու և վթարայինների խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին բնակիչների հետ զրուցելու։

 

Պատասխանատուները եղել են Իսահակյան փողոցի 9-րդ, Անտառավան 26 և Տիգրան Մեծի 5 շենքերում։ Իսահակյան 9 շենքը կառուցվել և շահագործման է հանձնվել 1930 թվականին, եռահարկ շենքն ունի 7 շքամուտք։ Անտառավան 26-ը կառուցվել է 1967 թվականին, քարաշեն է, իսկ Տիգրան Մեծ 5 շենքը շահագործման է հանձնվել 1938 թվանանին։

 

Բոլոր երեք շենքներն էլ ունեն 3-րդ աստիճանի վթարայնություն։

 

Վթարայինների խնդիրը Շիրակի մարզպետի ուշադրության կենտրոնում է եղել դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ։

 

 

Կառավարության հնգամյա ծրագրում 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենքերի վերակառուցման հարցն ընդգրկված է և հաստատված է տեխնիկական անբավարար վիճակում գտնվող բնակֆոնդի կանոնակարգման հայեցակարգը, ինչը նշանակում է, որ խնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում