Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 52 մարդ. գրանցվել է վարակման 1997 նոր դեպք
Վրաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1997 նոր դեպք, հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը։ Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 593 հազար 763 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1232 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 558 042 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 52 մարդ, ընդհանուր՝ 8498:
Կարծիքներ