Ահաբեկչական կիբերհարձակում է իրականացվել Վենեսուելայի ֆինանսական համակարգի վրա

Ահաբեկչական կիբերհարձակում է իրականացվել Վենեսուելայի ֆինանսական համակարգի վրա

Վենեսուելայի ֆինանսական համակարգը դարձել է մասշտաբային հաքերային հարձակման թիրախ, ինչի պատճառով խափանվել է Banco de Venezuela բանկի բնականոն աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Վենեսուելայի կառավարությունը:

«Վենեսուելայի կառավարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին ահաբեկչական հարձակում է իրականացվել ազգային ֆինանսական համակարգի վրա, ավելի հստակ՝ երկրի խոշորագույն բանկի՝ Banco de Venezuela-ի տեխնոլոգիական հարթակի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Հարձակման պատճառով հաճախորդները չեն կարողացել որևէ գործողություն կատարել: Կառավարության հաղորդմամբ՝ հարձակման նպատակը եղել է բանկային տվյալների ոչնչացումն ու փոփոխումը:

Մասնագետներն արդեն սկսել են համակարգի վերականգնողական աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում