Ես ուզենամ մտնել քաղաքապետարան, դաշնակառոբականներն իմ դիմացը փակե՞ն, լո՞ւրջ, ուզո՞ւմ եք փորձենք. Անի Խաչատրյան

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ քաղաքապետարանի շենքը շրջափակելուն:
«Ես ուզենամ մտնել քաղաքապետարան, դաշնակառոբականները իմ դիմացը փակել փորձե՞ն: Լո՞ւրջ: Ուզո՞ւմ եք փորձենք»,- գրել է Խաչատրյանը՝ կից տեղադրելով ծիծաղի էմոջիներ: «Հա, ի դեպ, քաղաքապետարանի աշխատանքային ժամն ավարտված է: Comedy Club»,- եզրափակել է ավագանու անդամը:
Հիշեցնենք՝ ընդդիմադիրներ առաջնորդները մի քանի հարյուր համախոհներով մոտ մեկ ժամ է՝ շրջափակել են Երեւանի քաղաքապետարանի շենքը: Նրանց եւ ոստիկանների միջև բախում եղավ, երբ ցուցարարները փորձում էին գրոհել շենքը: ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ չպետք է թույլ տան, որ քաղաքապետարանի աշխատակիցները դուրս գան շենքից:
Ընդդիմադիրների աջակիցները շշեր եւ այլ առարկաներ էին նետում ոստիկանների ուղղությամբ: Ի վերջո, ոստիկանությունը կարողացավ հանդարտեցնել իրավիճակը:
Կարծիքներ