Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են Եռաբլուր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են Եռաբլուր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են Եռաբլուր:

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Ապրիլի 18-ին՝ ննջեցյալների հիշատակության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:

Պանթեոնում կատարվել է Հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված՝ քաջորդիների հոգիների խաղաղության համար:

Եկեղեցականներն առանձնաբար այցելել են նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում