Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն կանի հինգշաբթի օրը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարություն անել Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ։ Այդ մասին է վկայում ամերիկացի առաջնորդի՝ չորեքշաբթի օրը բաշխված ժամանակացույցը։
Դրանում նշվում է, որ Բայդենը «տեղեկացնում է Ռուսաստանի և Ուկրաինայի մասին» ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 09:45-ին (Մոսկվայի ժամանակով 16:45-ին):
Թե կոնկրետ ինչ է մտադիր հայտարարել Բայդենը, չի նշվում։ Ավելի վաղ Bloomberg- ը , հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը պատրաստվում է հայտարարել Ուկրաինային լրացուցիչ 800 մլն դոլարի սպառազինության և աջակցության մասին:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հաստատել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, սակայն մանրամասներ չի հայտնել։
Կարծիքներ